1127 դիտում
13:26 02-07-2014
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցչին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 2-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կովկասյան ծրագրի պատասխանատու Թերեզա Թալհամմերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քրեակատարողական, նոտարական համակարգերին ինչպես նաև պրոբացիոն ծառայությանն առնչվող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով նախանշվել են համագործակցության հետագա ուղիները և առանձնացվել առաջնահերթությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել անչափահաս դատապարտյալների սոցիալական հետագա ինտեգրմանն առնչվող քննարկում, որտեղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջավոր փորձագետները շահագրգիռ կողմերին կներկայացնեն ոլորտի ձեռքբերումները:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
18:07 10-12-2019
ԲԴԽ-ն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին
Այս բաժնից
466 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
541 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան