211652_close_icon
views-count961 դիտում article-date 14:22 02-03-2023

Հայաստանում կբացվեն Գերմանական զարգացման բանկի եւ Միջազգային համագործակցության գերմանական ընկերության գրասենյակները

Մարտի 2-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) գրասենյակներ ստեղծելու  մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ  Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Նշվեց, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, բարենպաստ պայմանների կստեղծի տնտեսական կապերի ընդլայնման, գործարար ակտիվության բարձրացման համար։

Քերոբյանը հիշեցրեց, որ համաձայնագրի ստորագրումը համընկնում է վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցի հետ։ Նրա խոսքով, այս փաստը հաստատում է համագործակցության զարգացման կարեւորությունը։

Նա ընդգծեց, որ GIZ-ի հետ խոշոր ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ Կապսի ջրամբարի եւ դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։ Բացի այդ, նկատելի է նաեւ զբոսաշրջության, նորարարության ոլորտներում եւ այլ  ուղղություններով աջակցությունը։ «GIZ-ի հետ իրականացվող նախագծերը հանգեցնում են մարդկանց կենսամակարդակի որակական փոփոխության»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր