211652_close_icon
views-count1596 դիտում article-date 14:40 02-07-2014

Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է առգրավել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի անձնագիրը

Բացի 50,000 լարի գրավից, Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է առգրավել Գիգի Ուգուլավայի անձնագիրը և սոցիալական քարտը: Այս մասին վրացական «Քաղաքականության ժամ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի հետաքննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մերաբ Գամկրելիձեն: Դատախազություն արդեն դրա հետ կապված միջնորդություն է ներկայացրել դատարան: Թբիլիսիի նախկին քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի վերջինս պետբյուջեից 1,086,718 լարի է վատնել:

Նմանատիպ նյութեր