211652_close_icon

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատ է արձակվել նախնական կալանքից

views-count2379 դիտում article-date 09:35 18-09-2015
Վրաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել նախնական կալանքից Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային ազատ արձակելու մասին, հաղորդում է Interfax-ը: Դատարանը հակասահմանադրական է համարել 9 ամսից ավելի նախնական կալանքի տակ գտնվելու այդ նորմը: Իսկ Ուգուլավան կալանված էր արդեն 14 ամիս: Նրան անհապաղ ազատելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ուգուլավայի դեմ հարուցված քրեական գործերից մեկով առաջիկա նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

Նմանատիպ նյութեր