211652_close_icon

Բնակարանների վաճառքը կրճատվել է. 168 Ժամ

views-count1590 դիտում article-date 10:40 03-07-2014
«168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014թ. մայիս ամսվա վերլուծության մեջ նշվում է, որ 2014 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացել է 17980 գործարք, որի քանակը 2014թ. ապրիլի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2013 թվականի մայիսի համեմատ՝ աճել է 26.3%-ով: Թե ինչն է պատճառն այս կտրուկ փոփոխության «168 Ժամ»-ը փորձել է պարզել «Էլիտա» անշարժ գույքի գործակալության տնօրեն Նաիրա Հայրապետյանից: Ն. Հայրապետյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը հակառակն է նկատել՝անցած տարվա համեմատ շատ է կրճատվել թե վաճառքը, թե վարձակալությունը: «Հիմնական պատճառն արտագաղթն է: Մարդիկ երկրից գնում են, բոլորը տները վաճառում են, գնորդ չկա, իսկ վարձակալություն էլ չկա, որովհետև տուրիստ չունենք: Ամիսների կտրվածքով հնարավոր է՝ աճել է գործարքների թիվը, բայց եթե նայենք՝ այս տարի շատ-շատ նվազել է անցած տարվա համեմատ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր