1860 դիտում
10:55 08-05-2015
Բնակարանների վաճառքը կրճատվել է մեկ երրորդով. ՀԱ
«Վերջին մի քանի տարիներին առանց այն էլ ոչ այնքան բարձր ակտիվությամբ առանձնացող Հայաստանի անշարժ գույքի շուկան տարեսկզբի առաջին ամիսներին զգալիորեն պասիվացել է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Առք ու վաճառքի գործարքները կտրուկ պակասել են։
Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, տարեսկզբի առաջին երեք ամիսներին Հայաստանում վաճառվել է բազմաբնակարան շենքի 2354 բնակարան, որը 1039-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Այլ կերպ ասած, բնակարանային այս շուկայում առք ու վաճառքի գործարքները մեկ տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան 30 տոկոսով։
Սա նշանակում է, որ կտրուկ պակասել է բնակարանների նկատմամբ քաղաքացիների պահանջարկը։ Մի բան, որ պայմանավորված է առաջին հերթին հասարակության վճարունակ պահանջարկի կրճատմամբ։ Ազգային արժույթի արժեզրկման հետևանքով սոցիալական լարվածությունը խորացել է։
Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է, Հայաստանի բնակարանային շուկան լուրջ կախում ունի արտաքին ֆինանսական փոխանցումներից։ Արտերկրում աշխատած գումարներով մարդիկ փորձում են լուծել իրենց բնականարային խնդիրները, որը և մեծացնում է շուկայի ակտիվությունը։
Այնինչ իրավիճակն այդ առումով, մեղմ ասած, բարենպաստ չէ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
10:40 03-07-2014
Բնակարանների վաճառքը կրճատվել է. 168 Ժամ
2278 դիտում
09:49 26-09-2020
Հայաստանում բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով․ «Ժողովուրդ»
1324 դիտում
15:39 26-04-2023
Ճապոնիայում կանխատեսում են, որ 50 տարի անց բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի
Այս բաժնից
2455 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»