2176 դիտում
09:49 26-09-2020
Հայաստանում բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաև նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։
Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Եթե հուլիսին, 2019թ. հուլիսի համեմատ, գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաև Երևանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
10:40 03-07-2014
Բնակարանների վաճառքը կրճատվել է. 168 Ժամ
1779 դիտում
10:55 08-05-2015
Բնակարանների վաճառքը կրճատվել է մեկ երրորդով. ՀԱ
3224 դիտում
15:41 30-07-2015
Կառավարության որոշմամբ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ