Խամես Ռոդրիգեսը` Հենրիխ Մխիթարյանի և «Բորուսիա» տեղափոխվելու մասին
2014 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հայտնություններից մեկը դարձավ Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Խամես Ռոդրիգեսը: Գերմանական Bild պարբերականի տվյալներով, 22-ամյա տաղանդավոր խաղացողին ժամանակին ցանկանում էր ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ն: Դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայել Ցորկը Ռոդրիգեսին դիտարկում էր, որպես Մարիո Գյոտցեի փոխարինողի, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր արժեքը խոչընդոտեց կոլումբիացու տեղափոխությանը:
«Իմ երազանքը Իսպանիայում հանդես գալն է: Կնախընտրեի կարիերաս շարունակել «Ռեալ»-ում: Չեմ կարծում, որ «Բորուսիա» չտեղափոխվելս խնդիր է այդ ակումբի համար, քանի որ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի` նրանք հիանալի փոխարինող գտան Մարիո Գյոտցեին»,- Ռոդրիգեսի խոսքերը մեջբերում է Bild-ը: