211652_close_icon
views-count6373 դիտում article-date 15:15 03-07-2014

Նախնական տեղեկություններով՝ Արմավիրում ձմերուկից 28-ամյա հղի կին է թունավորվել և մահացել

Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 28-ամյա հղի մի կին է մահացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Արմավիրի բժշկական կենտրոնից: Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը պատմեց, որ մահացած կինը Մեծամորի բնակչուհի է: Նրան Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխել փսխումներով և փորլուծությամբ: Մահացած կնոջ ամուսինը եւ հարազատներն ասել են, որ կինը 1 օր առաջ ձմերուկ է կրել: «Ինֆեկցիոնիստը նրան զննել է, որից հետո միջոցառումներ ձեռնարկեցինք: Որոշ ժամանակ հետո, երբ գինեկոլոգը եկել էր նրան նայելու նա արյունահոսում էր: Կատարվեց վիրահատությունը, պտուղը հեռացվեց, բայց արյունահոսությունը չի դադարել: Կյանքը փրկելու համար նաեւ արգանդը հեռացվեց: Այդ ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնից մանկաբարձ-գինեկոլոգ հրավիրվեց, նա նայել է եւ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,- պատմեց Սարգիս Խաչատրյանը: Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնում հղի կինը մահացել է: Նա եւս 1 երեխա ունի: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր