211652_close_icon
views-count2366 դիտում article-date 15:58 03-07-2014

12 օրով գնացել, եկել եմ. պետք լինի, 15 օրով էլ կգնամ, ի՞նչ է եղել. Տիգրան Կարապետյանը՝ Հայաստանից հաճախակի բացակայելու մասին

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը պարբերաբար Հայաստանից մի քանի օրով գնում է հանգստանալու եւ վերադառնում, բայց Հայաստանից հեռանալու մտադրություն չունի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը: «Եթե ես գնում եմ հանգստանալու, դա հեռանալ չի: 12 օրով գնացել, եկել եմ: Պետք լինի, 15 օրով էլ կգնամ, ի՞նչ է եղել որ, բայց միայն հանգստանալու նպատակով»,- ասաց նա: Խոսելով վերջին շրջանում քաղաքական զարգացումներից եւ էլեկտրոէներգիայի թանկացումից՝ ասաց, որ եթե բյուջեում գումար չկա, պետք է թանկացնեն, քանի որ մնացած հնարավորությունները սեփական գրպանն են լցնում: Միաժամանակ անդրադառնալով ստեղծված իրավիճակում իրենց կուսակցության գործելաոճին՝ ասաց. «Այսօրվա քաղաքական դաշտն այնքան աղավաղված է, որ մենք ոչ դիմությանն ենք հավատում, ոչ ընդդիմությանը: Այնպես, որ պետք է ժամանակ անցնի ոչ իշխանությանն ենք հավատում, ոչ ընդդիմությանը»:

Նմանատիպ նյութեր