211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:10 03-07-2014

Աշխարհի առաջնության ավարտից հետո Տոնի Կրոսը կդառնա «Ռեալ»-ի խաղացող

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի տեղափոխությունը «Ռեալ»-ը, գրեթե ավարտված է, հայտնում է Marca-ն: Գերմանիայի հավաքականի խաղացողը «Արքայական ակումբի» խաղացող կդառնա 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո: Գործարքի արժեքը կկազմի 25 մլն եվրո, իսկ իսպանական ակումբի հետ Տոնի կրոսի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով: Տրանսֆերային նման ցածր գինը պայմանավորված է նրանով, որ Կրոսի պայմանագիրը «Բավարիա»-ի հետ լրանում է մեկ տարի անց:

Նմանատիպ նյութեր