211652_close_icon
views-count37066 դիտում article-date 11:58 03-04-2016

Գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից մահացած Գեւորգի տեսակը պետք է ապրեր. նրան ճանաչողները այսպես էին բնութագրում սպանված զինծառայողին

ՀՀ ՊՆ N զորամասում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված Գեւորգ Ասոյանը ընտնիքի ավագ զավակն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հարեւանները շատ մեծ ցավով էին խոսում նրա կորստի մասին եւ նշում, որ Գեւորգը հայի այն տեսակն էր, որ պետք է ապրեր: «Թասիբով, պատվով տղա էր: Բոլորի պատվին ու թիկունքին կանգնած»,- ավելացրեց հարեւանը: Գեւերգի ընտանիքում 4 երխա են: Նրա ընտանիքը հարգված եւ սիրվա է բոլորի կողմից: Նա արհեստի հետ է սեր ունցել եւ նպատակադրված է եղել ծառայությունից հետո սպորտային գույք պատրաստելու արհեստը սովորել: Դրանից առաջ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Գեւորգ Ասոյանը Երեւանից է՝ Կենտրոն վարչական շրջանից: Նա 2015թ-ի առաջին զորակոչին էր մեկնել ծառայության: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նմանատիպ նյութեր