211652_close_icon
views-count2892 դիտում article-date 21:39 04-07-2014

«Արթուր» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայի ափեր է հասել

«Արթուր» արևադարձային ցիկլոնը ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ է հասել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։ «Ներկայումս փոթորիկը Վախի հրվանդանից 55 կմ դեպի հարավ է գտնվում, որի քամու ուժգնությունը 150 կմ/ժ֊ի է հասնում»,֊ ասվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հունիսի 2֊ին «Արթուր» փոթորիկը նկատվել էր Քանավերալ հրավանդանից 145 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Հարավային Կարոլինա և Ֆլորիդա նահանգների որոշ հատվածներում։

Նմանատիպ նյութեր