211652_close_icon
views-count929 դիտում article-date 12:17 04-11-2015

2015 թ-ի սկզբից մինչ այսօր Եվրոպայի ափեր են հասել 750 հազարից ավելի միգրանտներ. ՄԱԿ

Այս տարվա հունվարից մինչ այսօր Միջերկրական ծովով Եվրոպայի ափեր հասած միգրանտների թիվը գերազանցել է 750 հազարը, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների գործերով քարտուղար Անտոնիու Գուտերրեշը: Վերջինս նոյեմբերի 3-ին զեկույցով հանդես էր եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստում: Նրա խոսքով՝ հունվարից մինչ այսօր ¾ մլն միգրանտ է հասել Եվրոպայի ափեր: Այդ ընթացքում ջրահեղձ է եղել 3,5 հազարից ավելի մարդ: Թիվւ գնալով մեծանում է՝ պայմանավորված վատ եղանակային պայմանների հետ: Իսկ Հունաստանի ափերին օրական հասնում է 6-8 հազար միգրանտ: Գուտերրեշը նշել է, որ հակամարտությունների և պատերազմների պատճառով աշխարհում տեղահանվածների ռեկորդային թիվ է սահմանվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ներկա պահին տներից հեռացել է մոտ 60 մլն մարդ:

Նմանատիպ նյութեր