211652_close_icon
views-count1314 դիտում article-date 16:37 01-05-2019

Կրակոցներ Հյուսիսային Կարոլինայի ուսանողական ավանում. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող ուսանողական ավանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել է տեղական WSOC հեռուստաալիքը: Նշվում է, որ տուժածները տղափոխել են հիվանդանոց։ Նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իրավապահ մարմիններին հաջողվել է տեղում վնասազերծել կասկածյալին: Հաղորդվում է, որ նա մինչ այդ ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել:

Նմանատիպ նյութեր