1259 դիտում
20:06 04-07-2014
Ստացվել է 12 հազար 236 հեռախոսազանգ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող հարցերին օպերատիվ լուծումներ տալու ուղղությամբ:
Աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն քաղաքացիների կողմից ստացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հեռախոսազանգեր:
2014 թվականի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 12 հազար 236 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 2810 հարց փաստաթղթային ընթացք է ստացել և փոխանցվել համապատասխան ստորաբաժանում, որից հետո՝ սահմանված ժամկետներում կարգավորվել:
Կիսամյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին էլ ստացվել է 1977 հեռախոսազանգ, որից 384-ը՝ միայն վերջին ամսում:
1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է քաղաքապետարանի իրավասության շրջանակում գտնվող հարցերով 1118 հեռախոսազանգ: Բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք և լուծում են ստացել:
Նմանատիպ նյութեր
815 դիտում
12:10 04-07-2014
Երևանի քաղաքապետարանի թեժ գծին այս տարի ստացվել է 12,236 հեռախոսազանգ
2711 դիտում
09:18 01-10-2016
Օգոստոսին տրանսֆերտները նվազել են 16 միլիոն 236 հազար դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
571 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի