211652_close_icon
views-count1575 դիտում article-date 10:27 05-07-2014

Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ 2՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, սակայն խորքում փոխկապակցված իրադարձություն գրավեցին մեր ուշադրությունը: Առաջինը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցն էր «Ասեկոսե» կայքին, որտեղ նա թեև առանձնապես նոր բաներ չէր ասել, բայց, խոսելով Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, ընդգծել էր «բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև» տարբերակում դնելու անհրաժեշտությունը, քանի որ «երկու կողմերն էլ այդ 2 տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն», ինչը դժվարացնում է կարգավորումը: «Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել էր Ջոն Հեֆերնը՝ դա համարելով խնդրի կարգավորման բանալին: Մյուս ուշագրավ իրադարձությունը թուրքական մամուլում հայտնված լուրերն էին՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Թուրքական Taraf պարբերականը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Էրդողանը հրահանգել է մինչև սեպտեմբեր սահմանը բացել: Պարբերականը հիշել էր նաև ապրիլի 24-ի աննախադեպ հայտարարություն-ցավակցությունը և արձանագրել, որ սահմանի բացման ուղղությամբ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Այս հոդվածն անսպասելի մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես ադրբեջանական մամուլում, որը հայտարարեց, թե Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է այդ լուրերը: Սակայն հոդվածն ու դրա առաջացրած աղմուկը մի բանի մասին են վկայում՝ տարածաշրջանում այս լուրի սպասում կա, և այն կարող է մի շարք գործընթացների սկիզբ դառնալ: Ինչո՞վ են այս երկու իրադարձությունները նշանակալի. սրանք խոսում են այն մասին, որ Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր