1877 դիտում
13:55 05-07-2014
Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի անցկացման օրը
Հաստատվել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի անցկացման օրը` սեպտեմբերի 27: Մենամարտը նախանշված է Գերմանիայում, մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 44 մենամարտ, որոնցից 40-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով:
Նմանատիպ նյութեր
2796 դիտում
20:46 08-12-2014
Հայտնի է Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտի անցկացման օրը. ֆոտոշարք
1216 դիտում
11:14 23-06-2015
Հայտնի է «մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովի անցկացման օրը
3998 դիտում
17:45 20-05-2016
Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը
Այս բաժնից
2746 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2272 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2572 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ