211652_close_icon
views-count1219 դիտում article-date 11:14 23-06-2015

Հայտնի է «մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովի անցկացման օրը

Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է G7-ի հերթական գագաթնաժողովի անցկացման օրը՝ այն տեղի կունենա 2016 թվականի մայիսի 26-27-ը՝ Ճապոնիայում, հաղորդում է Interfax-ը: Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիձե Սուգան լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ դեռևս հայտնի չէ՝ կուղարկվի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գագաթնաժողովին մասնակցելու հրավերք, թե ոչ: Ամենայն հավանականությամբ օրակարգում դրված կլինի ուկրաինական ճգնաժամի հարցը, սակայն Ճապոնիան ցանկանում է, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձվի ասիական տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա:

Նմանատիպ նյութեր