211652_close_icon
views-count4001 դիտում article-date 17:45 20-05-2016

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) վերադառնում է ռինգ: Նրա հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի "Մաքս Շմելինգ" մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): "Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով",- նշել է Արթուր Աբրահամը:

Նմանատիպ նյութեր