2001 դիտում
15:32 05-07-2014
Վերջերս վնասազերծված նոր բանդայի անդամը «կաշին փրկելու» համար իր մեղքը բարդել է իր երեխաների կնքահոր վրա
Վերջերս վնասազերծված նոր բանդայի անդամ Տիգրան Հովհաննիսյանն իր «կաշին փրկելու» համար իր ցուցմունքներում ողջ մեղքը բարդել է իր երեխաների կնքահոր՝ վնասազերծված նոր բանդայի պարագլուխ համարվող 28-ամյա Ռաֆայել Հարոյանի վրա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռաֆայել Հարոյանի հայրը` Հարություն Հարոյանը, եւ ավելացրեց, որ իրականում իր որդին անմեղ է:
«Նա նույնիսկ իր կնոջն է դատարանի առաջ կանգնեցրել, բոլորի ներկայությամբ ծեծել, շանտաժի ենթարկել նրան, առեւանգել իր երեխային՝ գումարի համար, հիմա էլ այդ այդ սրբապղծությանն է դիմել: Նա, եթե իր կնոջ եւ երեխաների «վրայով» անցել է` մենք ո՞վ ենք եղել իր համար»,- ասաց Հ. Հարոյանը:
Մինչեւ այդ նա ասել էր, որ բանկերի եւ տարադրամի փոխանակման կետերի թալանն իրականացրել է Տիգրան Հովհաննիսյանը՝ գողական «ռազբիրատներում» կրված պարտքերը մարելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Հայաստանում բանկեր եւ տարադրամի փոխանակման կետեր թալանած հանցախումբ է վնասազերծվել, որի 9 անդամներից 3-ը կանայք են, սակայն 4-ի դեմ է բանդիտիզմի հոդվածով մեղադրանք առաջադրվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: 28-ամյա Ռաֆայել Հարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում մասնակիցների կազմը համալրելու համար բանդայում ընդգրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած հանցախմբի անդամները՝ կայուն, անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը հանցակիցների սահմանազանցմամբ կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։ Ռաֆայել Հարոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3 մասի 1 եւ 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 29-ամյա Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ Էդիտա Արծրունի Ալիխանյանի հետ, ով, հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով՝ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրան Հովհաննիսյանն Էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։ Տիգրան Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 222 հոդվածի 2-րդ մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հայկ Կոջոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կարեն Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մնացական Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Էդիտա Ալիխանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով, 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գոհար Գաբրելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Վահե Ստեփանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Մառլեն Մուրադյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Իսկ վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է դատական նիստը:
Նմանատիպ նյութեր
2670 դիտում
17:06 27-06-2014
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված նրա աղջիկների կնքահոր մեղքը չի ապացուցվում
1925 դիտում
09:19 01-05-2019
Մարտի 1-ի մեղքը փորձում են բարդել հանգուցյալների վրա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին