211652_close_icon
views-count18132 դիտում article-date 11:17 12-07-2014

Նոր մանրամասներ` երեկ հակառակորդի կողմից սպանված 20-ամյա զինծառայողի մասին

Նախօրեին հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Մովսես Նորայրի Գասպարյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով Երեւանից էր: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Տեղեկացանք նաեւ, որ նա աշնանը զորացրվելու էր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հուլիսի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իր զորակցությունն է հայտնել Մ. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր