13898 դիտում
11:35 12-06-2014
Նոր մանրամասներ՝ երեկ սպանված զինծառայողի մահվան փաստով. նա մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից
Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա փոխանցեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը:
Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, եւ կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաեւ կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ ծառայակցի մահվան պատճառ է դարձել:
Մահացած զինծառայողը Նոր-Նորքի 6-րդ զանգվածից էր, իսկ կրակողը՝ Նոր Արեշից: Աշնանը երկուսն էլ պետք է զորացրվեին:
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունից [url=https://shamshyan.com/hy/article/17151/]տեղեկացրել էին[/url], որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
11673 դիտում
15:53 25-06-2014
Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցից սպանված զինծառայողի մասին. նրանք անգամ տուն չունեն
2266 դիտում
18:32 05-06-2014
Հակառակորդի կրակոցից սպանված երկու զինծառայողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
18072 դիտում
11:17 12-07-2014
Նոր մանրամասներ` երեկ հակառակորդի կողմից սպանված 20-ամյա զինծառայողի մասին
Այս բաժնից
490 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
502 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար