5435 դիտում
17:22 12-07-2014
Բաքուն ձերբակալված դիվերսանտի հարցով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
Ադրբեջանի իշխանությունները դիմել են ԿԽՄԿ-ին՝ Քարվաճառում ձերբակալված Շահբազ Գուլիևի մասին տեղեկություն ստանալու նպատակով: Ինչպես տեղեկացնում է haqqin.az պորտալը, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան հաստատել է, որ նման դիմում ստացել է գրասենյակը:
Նամակում Բաքվի իշխանությունները ԿԽՄԿ-ին խնդրում են օգտագործել իրեն վերապահված լիազորությունները և «այցելել գերեվարված ադրբեջանցուն, կապ ստեղծել նրա ու նրա ընտանիքների միջև»: Հիշեցնենք, որ հայկական կողմը կանխեց հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալվել են, մյուսները դիմել են փախուստի: Իսկ հաջորդ օրը ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերեվարված դիվերսանտներից մեկի՝ Շահբազ Գուլիևի լուսանկարները: Ցավոք, հայկական կողմը ունեցավ 1 զոհ՝ ԼՂՀ ԶՈՒ սպա, ևս 1 կին՝ Կարինե Դավթյանը, վիրավորվել է:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
956 դիտում
20:19 10-12-2015
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ ունեցավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 32-րդ միջազգային համաժողովին
Այս բաժնից
583 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի
850 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
499 դիտում
20:19 24-10-2024
Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին