17745 դիտում
17:38 13-07-2014
21-ամյա աղջիկը հարազատներին հայտնել էր , որ ինքնասպանություն կատարելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր ազգականը ինքնսպանություն գործելու նպատակով գնացել է Կիևյան կամրջի մոտ հայտնելով, որ այնտեղից «ցած է նետվելու»:
Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայր են ժամանել թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը , և թիվ 16 փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է փրկարար ծառայության օրվա պատասխանատու՝ Հովհաննես Խանգելդյանը : Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և շտապ օգնության բրիգադը:
Գրեթե մեկ ժամից ավելի փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության բրիգադը հետախուզական աշխատանքներ կատարեցին Կիևյան կամրջի վրա և նրան հարակից ձորակում: Ի ուրախություն. ժամեր անց ինքնասպանության փորձ կատարող՝ 21-ամյա Զոյա Ա-ին հայտնաբերեցին եղբոր տանը : Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+