211652_close_icon
views-count25042 դիտում article-date 23:03 20-02-2023

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ 23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործել․ պատճառը հարազատ քեռին է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Նույն մարզի բնակիչ, 23-ամյա Մարիամ Վ․-ն փետրվարի 18-ին իր բնակության վայրում գտնվող կամրջից փորձել է ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարիամ Վ․-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից, որից հետո Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել են հանգնամանքները։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Մարիամ Վ․-ին փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել Տավուշի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Պ․-ի հետ, սակայն աղջիկը չի ցանկացել, բայց նրա քեռին հորդորել և ստիպել է, որ նա պետք է ամուսնանա, ու աղջիկն էլ այդ ամենից դրդված՝ փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով՝ ինքնասպանություն գործել։

Դեպքի փաստով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր