211652_close_icon
views-count7548 դիտում article-date 15:46 14-07-2014

Վրաերթի հեղինակը, ով ներկայացել էր՝ որպես ԼՂՀ կառավարության սննդի բաժնի պետ, ստել է. նա ԱԱԾ աշխատակից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի մասին տեղեկատվությունը տարածել է այն բանից հետո, երբ վրաերթի հեղինակ Է. Հարությունյանը հիվանդանոցում հայտարարել է, որ ինքը աշխատում է ԼՀՂ կառավարության սննդի բաժնում՝ որպես այդ բաժնի պետ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակից է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն, քանի որ հաստատվել է տեղեկությունը, որ Է. Հարությունյանը ԱԱԾ աշխատակից է: Կարծում ենք, որ ՀՔԾ-ում կպարզվի նաև, թե ինչու է նա ներկայացել որպես ԼՂՀ կառավարության սննդի բաժնի պետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 13-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Էդգար Հարությունյանը Դավիթ Անհաղթ փողոցում իր վարած Opel մակնիշի 22 SL 923 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտներ, 26-ամյա Իրինա Մուրադյանին և 2-ամյա Անաստասիա Տիմոշենկոյին: Վարորդը փախուստի չէր դիմել, վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են, իսկ Opel-ի վարորդ Է. Հարությունյանը հիվանդանոցում ասել է, որ աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում՝ որպես սննդի բաժնի պետ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր