211652_close_icon
views-count15565 դիտում article-date 10:51 15-07-2014

Երևանում վթարի է ենթարկվել երգիչ Սամվել Գրիգորյանը. վերջինս, բժիշկների պնդմամբ, պետք է վիրահատվի

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մամիկոնյանց 43 շենքի բնակիչ, 45-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Volkswagen Passat մակնիշի 24 SO 984 համարանիշի և Հրաչյա Քոչարի 13 շենքի բնակիչ, 48-ամյա Տիգրան Աղաջանյանի վարաշծ Mercedes մակնիշի 64 SU 006 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ս. Գրիգորյանն ու Տ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է վթարի մասին տեղեկությունը, վարորդների մտերիմներն ավտոմեքենաները տեղափոխել էին վթարի վայրից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդը երգիչ Ս. Գրիգորյանն է, ով աշխատում է «Yans» ակումբում՝ որպես հաղորդավար: Վերջինս վնասվածք է ստացել «ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով», և պետք է վիրահատվի: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր