211652_close_icon
views-count68001 դիտում article-date 19:30 28-05-2018

Երևանում հարձակման է ենթարկվել երգիչ Էդգար Գևորգյանը. նրա պնդմամբ, հարձակվողներից մեկը ներկայացել է Բրյուսովի դասախոսի եղբայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 28-ին, Երևանում հարձակման է ենթարկվել երգիչ Էդգար Գևորգյանը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում Էդգարը պատմեց, որ համացանցում մեկնաբանություն է գրել Բրյուսովի ինստիտուտի դասախոս Հասմիկ Աֆյանի վերաբերյալ, ինչից հետո իրեն է զանգահարել մի տղա և ներկայացել, որ ինքը Հ. Աֆյանի եղբայրն է՝ Հանրապետական կուսակցությունից, և խնդրել, որպեսզի հանդիպի իրեն: Պայմանավորվել են ժամը 17-ին հանդիպել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Զանգահարող տղան Էդգարին հայտնել է, որ պարզապես ցանկություն կա ընկերական մեկ-երկու բառ փոխանակելու՝ գրված մեկնաբանության առթիվ: Նախատեսված ժամին Է. Գևորգյանը հանդիպել է Հ. Աֆյանի եղբայր ներկայացած անձին, ով միայնակ չի եղել: Ու այդ ժամանակ՝ առանց որևէ խոսքի սկսել են հարվածել Էդգար մարմնի տարբեր մասերին: Էդգարը կարողացել է դուրս պրծնել նրանց ձեռքերից ու հեռանալ՝ կատարվածի մասին տեղեկացնելով Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Է. Գևորգյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Էդգարը վստահ է, որ ոստիկանությունը օբյեկտիվ նախաքննություն կկատարի և իր նկատմամբ բռնություն կիրառած անձինք կհայտնաբերվեն: Նա նաև [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցին ասում էր, որ իր վրա հարձակումը կապ ունի այն հանգամանքի հետ, որ ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀԿ-ի դեմ անցկացվող հանրահավաքներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր