211652_close_icon
views-count1320 դիտում article-date 12:17 17-07-2014

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարող են ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ստանալ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 2-րդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի ագրեսիան կանխելու մասին օրինագիծը: Նախագիծը նախատեսում է նաև Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային դաշնակցի կարգավիճակ տալու մասին օրինագիծը, չնայած այն հանգամանքին, որ նշված երկրները ՆԱՏՕ-ի անդամ չեն: Փաստաթուղթը վերջնական հաստատման համար ուղարկվել է համապատասխան հանձնաժողովին: Համաձայն այդ նախագծի՝ դաշնակցի կարգավիճակի շնորհիվ այս 3 երկրները կկարողանան որոշակի շրջանակներում օգտվել ԱՄՆ-ի հատկացրած ռազմական համակարգերից և ծառայություններից: Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Բոսնիան, Սերբիան, Մոնտենեգրոն և Կոսովոն կարող են իրենց անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ից օգնություն ստանալ: Հայաստանն այդ ցուցակում ընդգրկված չէ:

Նմանատիպ նյութեր