211652_close_icon
views-count4367 դիտում article-date 21:32 18-07-2017

Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Եվրամիությունը պատրաստվում են «Արևելյան գործընկերության» 2-րդ փուլին

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան եվրոպացի գործընկերների հետ համատեղ սկսում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջորդ փուլի օրակարգի ձևավորման աշխատանքները: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, գրում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1500416168.php]Грузия Online[/url]-ը: «Այժմ Վրաստանից, Մոլդովայից գործընկերների և մեր եվրոպացի գործընկերների հետ համատեղ մենք ձևավորելու ենք «Արևելյան գործընկերության» երկրորդ փուլի օրակարգը»,- ասել է նա: Պորոշենկոյի խոսքով՝ ուկրաինական և վրացական կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ համատեղ գործողությունների համակարգումը:

Նմանատիպ նյութեր