211652_close_icon
views-count1840 դիտում article-date 11:38 08-11-2022

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան ստացան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ մենք միայն` հեռանկար. Զուրաբիշվիլի

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Վրաստանը միայն` հեռանկար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության համաշխարհային ֆորումում, գրում է tass.ru-ն։

«Վրաստանը մեծ հիասթափություն ապրեց Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում... Մենք այնքան եվրոպացի ենք և այնքան վաղուց, որ ինչ-որ պահի պետք է միանանք եվրոպական ընտանիքին: Ես կարծում եմ, որ այսօր չպետք է ժամանակ կորցնել, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ»,- ասել է նախագահը։

Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և նախկին խորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել առանց այցագրի զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ։ Ըթացիկ տարվա հունիսին ԵՄ առաջնորդները ճանաչել են Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել որոշակի պայմանների պահպանումից հետո։

Նմանատիպ նյութեր