211652_close_icon
views-count2385 դիտում article-date 14:03 17-07-2014

Բրնձից պատրաստված մանկական սննդում առկա են տոքսիկ միացություններ. բժիշկներ

Բրնձի, ինչպես նաև բրինձ պարունակող այլ մանկական սննդի մեջ առկա ոչ օրգանական մկնդեղը առողջական խնդիրներ կարող է առաջացնել փոքր երեխաների մոտ: Անհրաժեշտ է նրա ազդեցությունը նվազեցնող միջոցառումներ ձեռնարկել, գրում է News Medical.net-ը: «Ոչ օրգանական մկնդեղը համարվում է առաջին կարգի կանցերոգեն, և նրա երկարատև օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա»,-նշում է Զագրեբի Մանկական համալսարանական հիվանդանոցի դոկտոր Իվա Խոժսակը՝ հավելելով, որ մինչ օրս ոչ մի քայլ չի արվում՝ մանկական սննդում առկա մկնդեղի քանակը կարգավորելու ուղղությամբ: Բժիշկները պնդում են նաև, որ բրնձում առկա ոչ օրգանական մկնդեղի մակարդակը կախված է բրնձի տեսակից և նրա աճեցման վայրից: Նրանում ավելի շատ մկնդեղ է պարունակվում, քան այլ հացահատիկային կուլտուրաների մեջ: Հաճախ ծնողը երեխային կրծքով կերակրելը փոխարինում է բրնձից պատրաստված սննդով: Զարմանալի չէ ամենևին, քանի որ բրինձը նաև հարուստ է ածխաջրերով, այն նաև հիպոալերգիկ սնունդ է, իսկ նրանում առկա կրախմալը,ալյուրը, սիրոպը կարելի է հանդիպել մանկական սննդի մեջ: Դրա հետ կապված մանուկները 3 անգամ ավելի շատ են ենթարկվում ոչ օրգանական մկնդեղի բացասական ազդեցությանը, քան մեծահասակները: Բժիշկները խորհուրդ են տալիս շատ օգտագործել վարսակ, գարի, ցորեն և եգիպտացորեն, որոնք կարող է նվազեցնել մկնդեղի բացասական ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա:

Նմանատիպ նյութեր