211652_close_icon
views-count4311 դիտում article-date 09:43 30-04-2020

Տոքսիկ իրականություն. Կարմիր գծերը սկսել ենք տրորել ամբողջ ուժով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ անհանդուրժողականության, խտրականության ու ատելության սերմանումը հղի է լուրջ վտանգներով: Այս մասին զգուշացնում էին քաղաքագետները, հոգեբանները, այլ փորձագետները: Սակայն իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, չցանկացան փոխել իրենց գործելաոճը և շարունակեցին օգտագործել այնպիսի բառապաշար, այնպիսի պահվածք, որն աստիճանաբար հասարակության մեջ ավելի ու ավելի էր խորացնում թշնամանքը: Այն, որ երկրում ստեղծվում է «հեղափոխության պահապանների» կասկածելի խումբ, որ երկար տարիների մանկավարժը կարող է կոչ անել մորթել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին, այն, որ Ազգային ժողովում բառիս բուն իմաստով բանավեճ չկա, իսկ պատգամավորները միմյանց հետ խոսում են հայհոյանքի լեզվով՝ վիրավորելով նաև կնոջը, նշյալ պահվածքի հետևանքներն են: Իսկ դրա առաջին պատասխանատուն օրվա իշխանություններն են: Եթե երկրի վարչապետի շուրթերից հնչում են «սամասուդ», «սատկացնել» արտահայտությունները, եթե վարչապետի աշխատակազմը հայտարարություններ է անում «մեր ունեցած հավաստի տեղեկություններով» ձևակերպման հանգվույն՝ խախտելով անմեղության կանխավարկածի հնարավոր ու անհնար սահմանները, թշնամանք հրահրելով այս կամ այն ուժի, անհատի հանդեպ, պետք է պատրաստ լինել, որ հասարակությունն էլ կարող է համարժեք արձագանքել: Ընդ որում, ոչ միայն սոսկ կենցաղային կամ «քրեական» հողի վրա, այլ նաև քաղաքական: Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով: Թեպետ… գուցե դեռ շատ ուշ չէ: Եթե այդպես է, ուրեմն իշխանությունները դեռ կարող են շտկել իրավիճակը: Եթե ցանկանում են, իհարկե»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր