1622 դիտում
16:21 17-07-2014
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավի կարիքները որոշակիորեն մեղմելու նպատակով մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելով իրականացնում է սոցիալական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այս անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը: Շահառուներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 40.00 և ավելի միավոր ունեցող, երկու և ավելի ծնողազուրկ երեխաներ ունեցող շուրջ 260 ընտանիքներն են:
Ծրագիրը մեկնարկել է Աջափնյակ, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, այնուհետև կշարունակվի նաև մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում: Նախաձեռնության շրջանակում այցելություն է կազմակերպվել Աջափնյակում բնակվող, ծնողազուրկ երեխաներ ունեցող երկու ընտանիքներ, որոնց, պարենային ծանրոցներից զատ, նաև հագուստ է նվիրաբերվել: Ծրագրի շահառուները ինչպես սոցիալական ծառայության տարածքային բաժիններում, այնպես էլ տնային այցելությունների ժամանակ շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իրենց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և պարբերական աջակցություն ցուցաբերելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
19:13 27-05-2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է
Այս բաժնից
727 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
631 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
532 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին