3151 դիտում
23:37 31-01-2025
Մոխրացած ճակատագրեր․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունը խլեց ավելի քան 220 մարդու կյանք, ավելի քան 50 հոգի անհետ կորած է։
Այս պայթյունի զոհ դարձած մարդկանցից ամեն մեկը մի աշխարհ էր, մի տիեզերք՝ իր հարազատների, իր ընտանիքի համար: Հիմա նրանցից մնացել են միայն հիշողություններ…
Անդրեյ Միքայելյան
Պատմում է Անդրեյի կինը՝ Աննա Աղայանը
Երջանիկ ենք ապրել մինչև տեղահանումը, մեր բոլոր ծանոթները կարող են սա հաստատել։ Սեպտեմբերի 25–ին Անդրեյը առաջին անգամ պատերազմից հետո տուն եկավ։ Ասաց, որ դուրս ենք գալիս, մեկնում դեպի անորոշություն։ «Դե, Երևանում անպայման մի բան կանենք»,- ինքը լավատես էր։ Վերցրեց մեքենայի տեխանձնագիրը, որ գնա բենզինի հետևից։ Անդրեյը, նրա ավագ եղբայրը, իմ եղբայրը, իր ընկերն ու քրոջս ամուսինը արագ նստեցին մեքենա՝ տեխանձնագրերը ձեռքներին ու գնացին։ Քաղաքում բենզին չկար, ու թուրքերն արդեն պարեկում էին քաղաքում, բոլորը խուճապի մեջ փորձում էին դուրս պրծնել։
Ժամը 5–ին Անդրեյը գրեց՝ «բենզինի հերթում եմ, շուտով կգամ»։ Սա մեր վերջին խոսակցությունն էր։ Ժամը 7-ին ուժեղ կայծակ էր, ամպրոպի թնդոցն այնքան ուժեղ էր, որ երեխաները վազելով ներս եկան ու հարցրեցին՝ նորից ռմբակոծո՞ւմ են։ Մի քանի րոպե հետո մեր հարևանը եկավ ու հարցրեց՝ «զանգե՞լ ես Անդրեյին»։ Հետո զգույշ ակնարկեց, որ պայթյուն է եղել, ու, որ Անդրեյն այնտեղ է։ Այս ամենը եղավ րոպեների ընթացքում, ես չէի ուզենա որևէ մեկն իմ ապրումներն ունենար։ Ես սկսեցի Անդրեյին սպասել, որովհետև ինքը միշտ ինձ ու երեխաներին հասել է, հավատում էի, որ կհասնի նույնիսկ հիվանդանոցից, դժոխքից։ Հիվանդանոցում գտանք միայն քրոջս ամուսնուն, ով երկու օր մնաց կոմայում՝ 90% այրվածքներով։ Իսկ ես սպասում էի ու սպասում։ Հետո Անդրեյի ընկերը մեզ բերեց Երևան։
Մամայի հետ տուն վարձեցի, աշխատանքի անցա որպես իրավաբան։ Պապային կորցրել էի հուլիսին։ Չէի սպասում, որ Անդրեյին էլ եմ շուտով կորցնելու։ Անդրեյը կյանքը շատ էր սիրում։
Մենք 2020թ–ից նոր բնակարան էինք վերցրել հիպոթեքով։ Երեք տարի ամեն օր այդ տունը վայելել եմ, բայց երբևէ չեմ կարող այնտեղ վերադառնալ․ հիշողություններին չեմ դիմանա։ Անդրեյը լավ ընկեր էր, լավ որդի, թոռ, լավ մարդ։ Բլոկադայի ժամանակ, երբ մի հաց էինք հայթայթում, Անդրեյը ասում էր՝ արի կեսը տանենք տատիկին։
Երեխաները սկզբից շատ ծանր էին տանում նրա բացակայությունը, բոլորի նկատմամբ ատելությամբ էին լցված ու պապայի մասին չէին խոսում։ Սկզբից թերապիայի էին գնում, հոր մասին միայն ավագս՝ Դավիթը, մի հոգեբանի հետ բացվել է․ «Ինչու՞ է մաման մեզ հարցնում՝ հիշու՞մ ենք պապային, ո՞նց կարող ենք նրան մոռանալ»»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1648 դիտում
22:09 23-01-2014
Խեղված ճակատագրեր. Սուր անկյուն. տեսանյութ
1766 դիտում
22:34 30-01-2014
Խեղված ճակատագրեր. Սուր անկյուն. տեսանյութ
2520 դիտում
22:18 06-02-2014
Խեղված ճակատագրեր. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»