211652_close_icon
views-count1205 դիտում article-date 22:00 17-07-2014

Իսկո կարող է տեղափոխվել «Միլան»

«Միլան»-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի նկատմամբ, հայտնում է Football Italia-ն: Աղբյուրի տվյալներով` իտալական ակումբը 22-ամյա կիսապաշտպանի հետ կսկսի բանակցություններ վարել այն բանից հետո, երբ թիմը լքի Ռոբինյոն: Ենթադրվում է, որ բրազիլացին 3-4 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Օրլանդո»: Նախորդ մրցաշրջանում Իսկոն «Ռեալ»-ի կազմում անցկացրած 32 խաղում խփել է 8 գոլ:

Նմանատիպ նյութեր