3544 դիտում
23:13 19-07-2014
Բաց գույնի աչքեր ունեցողներն ավելի դիմացկուն են ցավի նկատմամբ, քան մուգ աչքեր ունեցողները. ուսումնասիրություն
Փիթսբուրգի համալսարանի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ցույց է տվել, որ աչքերի գույնի և առողջության միջև անմիջական կապ կա: The My Daily-ն գրում է, որ աչքերի գույնն ազդում է բազմաֆունկցիոնալության, ալկոհոլին դիմանալու և դիաբետի զարգացման ռիսկի վրա: Ըստ գիտնականների՝ եվրոպոիդ բաց երկնագույն կամ կանաչ աչքեր ունեցող կանայք ավելի դիմացկուն են ցավի նկատմամբ, քան մուգ աչքեր ունեցող կանայք:
Յետազոտությանը մասնակցել է 58 հղի կին: Բաց գույնի աչեքրով կանայք եղել են ավելի հանգիստ, քիչ նյարդային և ծննդաբերության ժամանակ ավելի քիչ ցավեր են ունեցել:
«Մենք պարզել ենք, որ աչքերի գույնն անմիջական կապ ունի 12 կամ 13 տարբեր գեների հետ: Այդ գեներից մեկը՝ NCX-4-ը, վերահսկում է ցավն ընդունող սպիտակուցի աշխատանքը»,-ասում է Ջոն մուրսի անվան Լիվերփուլի համալսարանի պրոֆեսորը:
ԱՄՆ Ջորջիայի համալսարանի գիտնականներն այլ հետաքրքիր բացահայտումներ են արել: Նրանք ուսումնասիրել են 12,000 կանանց և տղամարդկանց և պարզել են, որ բաց գույնի աչքերով մարդիկ ավելի շատ ալկոհոլ են օգտագործում, քան մուգ աչքեր ունեցողները: Սրանից հետևում է, որ բաց գույնի աչքեր ունեցողների շրջանում ավելի շատ են ալկոհոլիկները, իսկ մուգ աչքեր ունեցողները կարող են մի փոքր ալկոհոլից հետո հարբել:
Նմանատիպ նյութեր
2827 դիտում
16:56 02-06-2014
Մետաղական խողովակները փոխարինվում են դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով. «Երևան Ջուր» ՓԲԸ
3475 դիտում
19:36 29-05-2016
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ
4733 դիտում
13:10 11-06-2021
Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին