211652_close_icon
views-count4736 դիտում article-date 13:10 11-06-2021

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը  իրականացրել է  ջրի նմուշառումներ և հետազոտություններ:

Ըստ կենտրոնի՝ արդյունքները մտահոգիչ են:

Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:

Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:

Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Նմանատիպ նյութեր