211652_close_icon
views-count2269 դիտում article-date 16:27 21-07-2014

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հավուր պատշաճի կազմակերպել Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը մայրաքաղաքում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ վերահսկողության վարչության պետը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով 2014 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման ընթացքը զեկուցել է, որ ընդունվել է 1339 որոշում և 209 կարգադրություն, որից 1157-ի կատարման ապահովման պարտականությունը դրված է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների վրա: Ըստ այդմ, 974 որոշում կատարված է, 183-ը դեռևս ընթացքում են: Վարչական շրջանների վրա դրված 167 որոշումից 156-ը կատարված է, 11-ը՝ դեռևս ընթացքում է: Եվս 15 որոշում, որից ընթացքում է միայն 2-ը, դրված են կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակի վրա: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից տրված 209 կարգարդրություններից 190-ը կատարված է, իսկ 19-ը դեռևս կատարման ընթացքում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է համապատասխան նախապատարստական աշխատանքներ տանել Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը մայրաքաղաքում հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի կատարած աշխատանքների հաշվետվությունները: Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտների, ինչպես նաև ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի և հանձնաժողովների աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերն էլ ներկայացրել են իրենց ոլորտներում այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հաջորդ շաբաթ նույն սկզբունքով կներկայացվեն նաև մյուս ոլորտների կիսամյակային հաշվետվությունները:

Նմանատիպ նյութեր