1315 դիտում
16:42 21-07-2014
Բուխարեստում տեղի է ունեցել «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառումը
Ս. թ հունիսի 28-ին Բուխարեստում` Գյուղի ազգային թանգարանում կայացել է «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառումը:
Երեկոյի ընթացքում բանախոս Յոնուց Դումիտրեսկուն ներկայացրել է Անդրեյ Տարկովսկու կյանքի հայաստանյան էջերից մանրամասներ, ինչպես նաև հայ կինոգործիչների, մասնավորապես՝ Բագրատ Հովհաննիսյանի հետ համագործակցության վերաբերյալ: Այդ համագործակցության արդյունքում 1972 թվականին Անդրեյ Տարկովսկին Բագրատ Հովհաննիսյանի հետ սկսել է «Հնձանը» ֆիլմի նկարահանման աշխատանքները:
«Տարկովսկին Հայաստանում» խորագրով երեկոյի ավարտին ցուցադրվել է Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմը (1973 թ.), որի գեղարվեստական ղեկավարն է Անդրեյ Տարկովսկին, իսկ սցենարի հեղինակը` Հրանտ Մաթևոսյանը:
Նմանատիպ նյութեր
756 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
2690 դիտում
15:41 03-12-2016
Տեղի է ունեցել «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագրով համերգային միջոցառումը
Այս բաժնից
637 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ