211652_close_icon
views-count1676 դիտում article-date 13:32 22-07-2014

Կինը 2010 թ-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու մեղադրանքով

Հուլիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը 2010 թ. մարտի 3-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր