211652_close_icon
views-count1560 դիտում article-date 15:49 22-07-2014

Եվս 3 շենքերի ճակատային հատվածներ ներկվեցին և թարմացվեցին մայրաքաղաքում

Երևանի Սարյան 31, 38 և 40 հասցեների բարձրահարկ «պանելային» շենքերի արտաքին տեսքը թարմացվել է։ Մասնակի նորոգումից հետո ներկվել են տուֆածածկ շենքերի ճակատային բետոնե սալիկները։ «Այս շենքերի արտաքին ճարտարապետական լուծումը՝ բետոնե սալիկներով ստացված կիսակամարները, շենքերի բնակարանների բացօթյա պատշգամբներն էին։ Շենքերի շահագործումից ի վեր՝ տասնամյակների ընթացքում, լուսամուտներ տեղադրելու պատճառով դրանք խեղաթյուրվել էին։ Այժմ, գունաներկումից հետո շենքերի արտաքին ճարտարապետական լուծումը տեսողական իմաստով վերականգնվել է։ Գործածված ներկի հիմքում բնական պիգմենտ է, բաղադրությունը քարի փոշի է, որը արևի ճառագայթների ազդեցությունից չի գունաթափվում։ Ընտրված գույնը շագանակագույն տուֆի ամենամուգ երանգն է, որը շենքերի սալապատման տուֆի գույնի համեմատ բավականին մուգ է, որպեսզի պատշգամբները երիզող կիսակամարներն ավելի արտահայտված լինեն»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին։ Բարձրահարկ «պանելային» շենքերի արտաքին տեսքը թարմացվում, արդիականացվում են ճակատային հատվածների գունաներկման ծրագրով, որը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով իրականացվում է Երևանի համաչափ զարգացման սկզբունքով՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր