211652_close_icon
views-count7062 դիտում article-date 13:27 18-10-2014

Դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատին դաժանորեն սպանած ադրբեջանցիների գործը «սարերի հետևում չէ». գործն արդեն դատարանում է

Ադրբեջանցիների կողմից իրականացված հուլիսյան դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործն արդեն դատարանում է:Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Դատական առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին: Մինչ այդ հայտնել էինք, որ Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործը պետք է հանգուցալուծում ստանա Եվրոդատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Նա նշել էր, որ սեպտեմբերից կսկսեն զբաղվել այդ գործով: Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:

Նմանատիպ նյութեր