1329 դիտում
15:57 22-07-2014
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքին
Մայրաքաղաքի 2014 թվականի զարգացման ծրագրով վարչական շրջաններում իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել է Ախպարաշեն թաղամաս, որտեղ ծանթացել է Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականցվող «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում ընթացող ջրամատակարման համակարգի անցկացման աշխատանքներին: Նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների ծավալները՝ Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի տնօրեն Գառնիկ Ալեքսանյանը նշել է, որ համակարգի անցկացման արդյունքում կբարելավվի խիստ վթարված և քայքայված բաշխիչ ցանցը, կվերակառուցվեն վթարային կոյուղագծերը: Առաջնահերթ կարևորելով պատշաճ և որակյալ աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված ժամկետների պահպանմանը:
Կարևորելով մայրաքաղաքի ջրամատակարման և ջրահեռացման համակարգի բարելավումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանցերը, ըստ էության, հիմնականում խիստ մաշված են, ինչն իր հերթին նպաստում է ցանցերում արձանագրվող հաճախակի վթարներին՝ բոլոր հետևանքներով: Եվ այդ տեսանկյունից Երևանի քաղաքապետը հատկանշել է, որ քաղաքապետարանն անում է հնարավորը՝ առկա խնդիրը հետզհետե կարգավորելու ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ:
Նշվել է նաև, որ ջրամատակարարման բարելավման աշխատանքներ կիրականացվեն Շենգավիթ, Դավթաշեն, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այդ նպատակով կկառուցվեն մոտ 94 կմ երկորությամբ տարբեր ջրատարներ, իսկ առանձնատների հատվածներում էլ շուրջ 6000 միացումներ կփոխարինվեն նորերով: Բացի այդ, Կենտրոն, Էրեբունի, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների ավելի քան 23 փողոցներում կվերականգնվեն 5,2 կմ երկարությամբ կոյուղագծեր, այդ թվում կվերականգնվեն նաև հիմնական կոլեկտորները:
Նախագիծն իրականացվում է ֆրանսիական «Սադե» ընկերության կողմից: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ինժեներ, կառավարիչ Էրիկ Լիոտը տեղեկացրել է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ և սերտ համագործակցության արդյունքում շատ հարցեր հենց տեղում են լուծում ստանում: Անդրադառնալով աշխատանքների որակին՝ Էրիկ Լիոտը վստահեցրել է, որ խստորեն վերահսկվում է որակի ապահովումը և խողովակները կծառայեն ավելի քան 50 տարի:
Ծրագրի առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ.-ին, որի արդյունքում մոտ 6.000 բաժանորդ ապահովված կլինի պահանջվող որակի և ճնշմամբ խմելու ջրով և կենցաղային կեղտաջրերի հեռացման համակարգերով: Ծրագրի երկրորդ փուլով, կիրականացվի Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնումը, որի ուղղությամբ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2015-2016 թվականներին:
Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի երրորդ փուլով նախատեսվում է ներդնել օրվա կարգավորիչ ջրամբարների հեռակառավարում (SCADA) ծրագիրը, որի արդյունքում ջրամատակարարման ցանցի՝ մասնավորապես Ապարանի և Կաթնաղբյուրի հորատանցքերի կառավարումը կիրականացվի հենց այդ եղանակով: Այս աշխատանքները ևս նախատեսվում է իրականացնել 2015-2016 թվականների ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1059 դիտում
17:37 15-12-2015
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները շարունակական են
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով