1303 դիտում
09:52 23-07-2014
Չնայած քառյակի խոստման, աշնանային սրացումներ չեն սպասվում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է քառյակի ներկայացուցիչներից մեկը:
Ըստ նույն աղբյուրի, թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության և ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է:
Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ոչ վարչապետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն: Նրանք չեն բացառում անգամ, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն ձեռք բերվի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ: Այս ամենը, սակայն, մասնավոր զրույցում միայն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4007 դիտում
10:03 16-05-2019
Մայիսի 9-ին Արցախում եղել են նաև այլ սրացումներ. «Փաստ»
4249 դիտում
09:34 23-04-2020
«Գարնանային սրացումներ» Երևանի քաղաքապետարանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»