211652_close_icon

«Գարնանային սրացումներ» Երևանի քաղաքապետարանում․ «Ժողովուրդ»

views-count4333 դիտում article-date 09:34 23-04-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից այս կամ այն պաշտոնի համար հայտարարված մրցույթները թեև դատարանը չեղարկում է, սակայն քաղաքային իշխանության ներկայացուցիչները շարունակում են խնդիրներ ստեղծել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացումը` մինչև հայցի ապահովումը: Եվ մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել էր նաև ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Հիմա պարզվում է` Երևանի քաղաքային իշխանությունը չնայած համաճարակով պայմանավորված մի շարք սահմանափակումներին, որոշել է մի քանի օր անց` ապրիլի 27-ին նշված թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել: Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին դատարան է դիմել մրցույթի մասնակիցներից Հայկ Հովհաննիսյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի ենթակայության «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 27.04.2020թ. մրցույթի կազմակերպման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Ինչ կանի դատարանը այս դիմումի հետ, դժվար է ասել, բայց փաստ է, որ մի կողմից դատարանը կասեցնում է մրցույթի անցկացման ընթացքը, իսկ մյուս կողմից` քաղաքապետարանը ապրիլի 27 -ին կրկին մրցույթ է նշանակում, ինչը կրկին թեկնածուներից Հայկ Հովհաննիսյանը վիճարկում է դատարանում: Հիշեցնենք` այս ՀՈԱԿ-ի տնօրենին` Արմեն Բեգոյանին նշանակել է տվել այդ պաշտոնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը: Բայց հիմա փոշմանել է և գնալով Բեգոյանի աշխատասենյակ, նրանից պահանջել է դիմում գրել, քանի որ կարծում է, որ նա չի արդարացրել իր հույսերը: Այս լուրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի հերքել նաև ինքը` Բեգոյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր