9413 դիտում
21:46 10-08-2020
Սերժ Սարգսյանի տեսաուղերձներից շատ-շատերի մոտ սրացումներ եղան․ ինձ թվում է, որ Փաշինյանը՝ պատգամավորներին և «ֆեյքերին» կառավարող «պուլտերը» սկսեց խառնել․ Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձները շատ-շատերի մարդկանց մոտ առաջացրին տարբեր քննարկումներ, տարբեր, այսպես ասաց, սրացումներ եղան շատերի մոտ։ [url=https://www.tert.am/am/news/2020/08/10/Mamijanyan/3366865?fbclid=IwAR17HSDjpvYjUMboIbC-5KatBVkxCi2m-tCilvrQLC-SnbXXA1YOiEl4VPM]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ինձ թվում է, որ Կառավարության շենքում պարոն Փաշինյանը «պուլտերը» սկսեց խառնել, որոնցով կառավարում է պատգամավորներին և «ֆեյքերին»։ Չգիտես ինչու, պատգամավորներն սկսեցին՝ «կիսաբաց լուսամուտներ» և նմանօրինակ տեքստեր ասել, որոնք «ֆեյքերին» են հարիր»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ որում նա նշել է, որ սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: «Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ: Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը: Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:
Սերժ Սարգսյանի տեսաուղերձին ի պատասխան Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց էր բարձրացրել, թե ինչու չի Սերժ Սարգսյանը խոսում այն մասին, որ երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ։
«Պարոն Քոչարյանն ինչո՞ւ չի խոսում 5-րդ, 6-րդ, 9-րդ պաշտպանական շրջանների մասին։ Ինչո՞ւ չի խոսում նրա մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը, քաջ գիտակցելով, թե ինչ ճնշման և ինչ թիրախավորման տակ է ընկնելու, կարևորում է մեր զինվորների կյանքերը, չտվեց հրաման վերադարձնելու այն տարածքները, որոնց մասին շատ խոսվում է։ Միայն այն մարդը, ով վառոդի հոտ է առել, պատերազմ է անցել, կհասկանար այդ հրամանի արժեքը»,- նշեց Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Անդրանիկ Քոչարյանին։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը նաև նկատեց, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններում փոփոխություններ են եղել քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո և հիմա։
«Ես հակված եմ համարելու, որ մեր քաղաքական իշխանությունները հրավիրել են Անդրանիկ Քոչարյանին ու ասել են՝ գժվե՞լ ես, եղբայր, մենք 2-3 տարի է՝ խոսում ենք, որ ապրիլյանին այս չկար, այն չկար և այլն, դու ասում ես՝ ամեն ինչ նորմալ էր, ոնց ուզում ես դրա տակից դուրս արի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3051 դիտում
21:52 02-03-2020
Անդրանիկ Քոչարյան, Դուք կյանքու՞մ էիք Սերժ Սարգսյանի մասին տենց խոսել. Հայկ Մամիջանյան
Այս բաժնից
1021 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր