Իրանը և Ադրբեջանը կփոխանակվեն բանտարկյալներով
Առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի իշխանությունները բանտարկյալների փոխանակում կիրականացնեն: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհսուն Փակ Այինը:
«Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի բանտերում պահվող իրանցի 35 բանտարկյալներին մեր երկիր վերադարձնելու վերաբերյալ: Առաջիկա օրերին այդ խնդիրը կլուծվի: Բանակցություններ են տարվում նաև Իրանի բանտերում պահվող Ադրբեջանի 12 քաղաքացիներին Ադրբեջան վերադարձնելու շուրջ»,-ասել է նա: