2063 դիտում
18:00 24-07-2014
ՀՀ Բնապահպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության տարածաշրջանային պատասխանատուներին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Սերվի Նաբուրսին և հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գևորգյանին:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «ԱՄՔ և ՀՀ բնապահպանության նախարարությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունեն: ԱՄՔ-ն մեծապես նպաստել է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների և անդրսահմանային ծրագրերի իրականացմանը և այսուհետ ևս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն››:
Սերվի Նաբուրսը ևս ողջունել և շնորհավորել է նորանշանակ նախարարին, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի նոր ղեկավար Գրիշա Հովհաննիսյանին և հույս հայտնել, որ նոր կազմով ևս առաջիկայում կշարունակվի արդյունավետ համագործակցությունը նախարարության և ԱՄՔ-ի միջև:
Նմանատիպ նյութեր
1741 դիտում
22:20 14-02-2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին
1682 դիտում
20:05 21-10-2021
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Այս բաժնից
961 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
694 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
655 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին